Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Որտեղ ենք հայտնվելու մենք «հզոր քեռիների» հակամարտության արդյունքում

Որտեղ ենք հայտնվելու մենք «հզոր քեռիների» հակամարտության արդյունքում
18.08.2024 | 08:15

Աղքատ ու խեղճ կյանքը խեղճ է իր բոլոր դրսևորումներում։

Ինչպես ասում են՝ սեփական գլխից վերև թռչել չես կարող, քանի որ համընդհանուր խեղճությունը անմիջապես իրավիճակի տեր է դարձնում ամենից սրիկաներին։

Խեղճ կյանքը չի թողնում կառուցել նորմալ հասարակություն, և իր բոլոր դրսևորումներում այն շարունակում է մնալ փսևդոհասարակության կոնցեպտուալ շրջանակներում, որի պայմաններում հնարավոր են միայն մտավոր կյանքի այստեղ-այնտեղ թույլ բոցկլտումներ։

Գլոբալ անճարության և իրական ուժի ու հզորության բացակայության պայմաններում այդ թույլ բոցկլտումները ամպագոռգոռ մոտեցումներով ներկայացվում են որպես փրկության խարիսխներ ու ճանապարհներ։

Մարդիկ չեն հասկանում, որ խեղճ ու աշխարհից կտրված կյանքի թեկուզ տաղանդավոր ներկայացումներն ունեն աննշան արժեք և, մասնավորապես, աննշան կոնցեպտուալ արժեք։

Կարելի է անվերջ տապակվել սեփական յուղի մեջ, որը դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ է։

Եթե այդ թույլ բոցկլտումների ու մյուս բաների նպատակը մեր վաղվա օրը կանխատեսելն է կամ էլ փրկության որևէ ճանապարհի փնտրտուքը, ապա դրանք անիմաստ են, քանի որ դրանք սեփական ճակատագրի վրա ազդել չեն կարող և քանի որ, որպես ուժային դրսևորումներ, դրանք որևէ բանի վրա ազդելու կրիտիկական մակարդակից շատ ցածր են։

Իսկ աշխարհը, մեր անիմաստ թպրտոցներից անտեղյակ ու դրանց նկատմամբ անտարբեր, շարունակում է հեղեղի նման իր ընթացքը, որտեղ թույլերին տեղ չկա։

Մենք չենք կարողանում հասկանալ, որ գլոբալ խեղճությունից դուրս գալու և աշխահում գոնե մի քիչ նկատելի դառնալու միակ ճանապարհը հասարակության բոլոր մակարդակներում ազնիվ միտումներով քարը քարի վրա դնելն է ու քայլ առ քայլ իրական հզորություն կառուցելը։

Մերը իրար հոշոտելն է, որի արդյունքն էլ այն է, որի պայմաններում ներկայում գոյություն ենք քարշ տալիս։

Այս վիճակից դուրս գալու և մեզնից որևէ բան ներկայացնելու միակ ճանապարհը ինքնակազմակերպումն է ներքևից վերև (bottom up) ճանապարհով, որի համար անհրաժեշտ պայմանը իրար վստահելն է և հասկացողներին լսել կարողանալն ու ռացիոնալ հրամաններին ենթարկվելը։

Իսկ ուժային հիերարխիայում մեր իրական տեղը պարզելու համար, եթե խելքներս հերիքի, կարող ենք օգտվել վերևից ներքև (top down) սիստեմային անալիզի մեթոդներից։

Եթե նման անալիզն ասի, որ իրար հոշոտելու և հայտնի ու անհայտ ուժերի ջանքերով պառակտված լինելու պատճառով մեր ուժն ու հզորությունը ոչ թե շատ փոքր են, այլ, նույնիսկ, բացասական, որի պատճառով էլ ինքնակազմակերպվել չենք կարող, ապա միակ բանը մնում է սպասել, թե «հզոր քեռիների» հակամարտության արդյունքում որտեղ ենք հայտնվելու մենք։

Իսկ որևէ մեկի ուժն ու հզորությունը լինում են բացասական միայն այն դեպքում, եթե նա թշնամու շահը գերադասում է սեփական շահից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3263

Մեկնաբանություններ